Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լիլի Մարտոյան. Ջրից չոր դուրս բերել ջանացողների ալիբին

Լիլի Մարտոյան. Ջրից չոր դուրս բերել ջանացողների ալիբին
19.01.2021 | 19:40

Շատ հետաքրքիր «դրական դինամիկա» եմ նկատում «նիկոլապաշտ» օգտատերերի ստատուսներում: Փորձեիք մեկ տարի առաջ ակնարկել, թե սրան դրսի պապաներն են բերել՝ հատուկ մշակված ծրագրով, վրա էին տաիս, թե էս ի՞նչ սրբապիղծ բաներ եք ասում, ի՞նչ պապա, ի՞նչ ծրագիր, մե՛նք ենք Նիկոլին բերել իշխանության, մե՛նք, և ուրիշ ոչ ոք, հեղափոխություն ենք արել ու մեր սրտի ուզած մարդուն դարձրել վարչապետ:

Հիմա բոլորը խոսքները մեկ են արել, թե՝ ինքն ի՞նչ մեղք ունի, ինքը քանի՞ գլխանի էր, որ նման դավաճանական ծրագիր մշակեր, պապաներն են արել, դե, ինքն էլ ստիպված ստորագրել է: ՈՒ գիտե՞ք որն է նողկալին. էն, որ հեչ վեջները չի՝ ինչ նախորդեց էդ ստորագրությանը (ժամանակին չդադարեցված սպանդ՝ անունը պատերազմ), և ինչ հաջորդեց էդ ստորագրությանը (խայտառակ կապիտուլյացիա, Արցախի 80 տոկոսի հանձնում ու հայաթափում), իրենք հիմա մի դարդ ունեն, որ էդ ստորագրողը մնա իշխանության գլխին: Եվ շատ կարևոր է, որ մնա առանց դավաճանի խարանի, հակառակ դեպքում մի-մի անտեսանելի խարան էլ դաջվելու է իրենց ճակատի ներսի կողմից, ու էդ խարանով էլ գերեզման են մտնելու: Հիմա հասկանու՞մ եք՝ ինչու են սենց դոշ տված պաշտպանում էս արարածին և միակ բանը, ինչում հավեսով մեղադրում են, այսպես կոչված, թավիշն է, էն, որ երկուսուկես տարի բռնեց ու բաց թողեց, բռնեց ու բաց թողեց, չպետականացրեց դրանց ունեցվածքն ու փողերը: ՈՒ մեջները մի անալիտիկ ուղեղ ունեցող «չկա», որ ասի՝ բայց հլը մի հատ ստոպ, սաղ իրա ձեռն էր, ո՞վ էր խանգարում, որ բռներ ու բաց չթողեր, փողերն էլ հավեսով մտնեին բյուջե: Կարող ա՞ ամեն ինչ օրենքով ա էղել, էս մարդիկ էլ էնքան խելք են ունեցել, որ իրենց հաշվապահությունը մաքուր են պահել, կարճ ասած, կրիմինալ չկա: Չէ, էս տրամաբանությամբ մտածելն իրենց ձեռ չի տալիս, իրենց պետք է, որ բոլորը գող ու ավազակ լինեն, Արցախն էն գլխից ծախելու պատրաստ դավաճաններ, ու եթե չեն ծախել, միայն նրա համար, որ դուխները չի հերիքել, հազիվ մի հատ դուխով տղա գտան, իրենց արածը բերեցին կապեցին էս տղու վզին:

Սա է Նիկոլին ջրից չոր դուրս բերել ջանացողների ալիբին, որ հօդս կցնդի առաջին իսկ առերեսման ժամանակ: Եվ այդ ժամանակը կարծես հեռու չի: Հետաքրքիր է, հետո՞ ինչ են ասելու:

Դիտվել է՝ 66608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ